Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին՝ մայիսի 10-ին Մոսկվա իր այցը շատ կարևոր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մերկելն այդ մասին նշել է ամենաշաբաթյա իր տեսաբլոգում:

 

 

«Մենք այսօր Ռուսաստանի հետո շատ խորը տարաձայնություններ ունենք, այդ թվում Ուկրաինայում տեղի ունեցողի հետ կապված: Այնուամենայնիվ, ինձ համար կարևոր է Ռուսաստանի նախագահի հետ Անհայտ զինվորի գերեզմանին մայիսի 10-ին ծակեպսակ դնելը, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ միլիոնավոր զոհերի հիշատակին, ովքեր Գերմանիայի խղճին են»,- ասել է կանցլերը՝ ավելացնելով, որ դա շատ կարևոր է:

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերկելը մայիսի 10-ին աշխատանքային այց է կատարելու ՌԴ և բանակցություններ է վարելու ՌԴ նախագահ Պուտինի հետ: Բանակցությունների թեմաները դեռևս հայտն չեն: