12 մարդ է տուժել Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մետրոյի ուղեգծերից մեկում երկու գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ գնացքներից մեկը բախվել է մյուս շարժակազմին, որը կանգնած էր միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող կայարանում:

 

Պատահարի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները: Տուժածներից երեքը հոսպիտալացվել են:

 

Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ սաստիկ կարկուտը, որը տեղացել է Մեխիկոյի ընդարձակ տարածքում: Դա, մասնավորապես, հանգեցրել է այն բանին, որ Մեխիկոյի միջազգային օդանավակայանի վարչակազմը ժամանակավորապես փակել է թռիչքավայրէջքային մի քանի գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը' AP