Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դեմ այսօր կայանալիք խաղին, նշել է, որ իր թիմը հնարավորություն ունի հաղթելու:

«Սա կիսաեզրափակիչ է, իսկ «Ռեալը»՝ մրցաշարի գործող չեմպիոն, այնպես որ նրանք հավանաբար մի փոքր ավելի մեծ շանսեր ունեն: Սակայն սա այն դեպքը չէ, երբ կարող ենք ասել՝ կորցնելու ոչինչ չունենք: Կարող ենք կորցնել եզրափակչի ուղեգիրը: Մենք հնարավորություն ունենք, սակայն չպետք է մոռանալ, որ մրցակիցն ուժեղ թիմ է: Նման խաղերում, եթե ֆանտաստիկ ֆուտբոլ չես ցուցադրում, ապա պետք է առնվազն ֆանտաստիկ բաներ ցուցադրես հարձակման գծում և պաշտպանությունում: Չեմ կարծում, որ երկու խաղերն էլ 0:0 ավարտվեն, այնպես որ պետք է հարձակման գծում հաջողություն ունենանք»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: