Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Վալերի Կեչինովը «СЭ»-ի հետ զրույցում նշել է՝ ուրախ է, որ Յակինը շեշտը դնում է երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Կեչինյովն անդրադարձել է նաև Յուրա Մովսիսյանին և Մուրատ Յակինին:

«Իհարկե, ուրախ եմ: Միշտ էլ հաճելի է տեսնել երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր խաղում են վառվող աչքերով: Այս գործընթացը պետք է շարունակել, վատ հաստատ չի լինի: Մովսիսյանը վերջին խաղերում փոխարինման է դուրս գալիս և բոլոր տարբերակներով ցույց է տալիս, որ բոլորից նեղացած է: Իսկ երիտասարդ խաղացողները կպայքարեն: Յակինը բավականին շատ ժամանակ ուներ խաղը դնելու համար, սակայն այդպես չեղավ: Միգուցե այս մարզիչն ակումբին չի համապատասխանում»: