«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսից» կրած պարտությանը, նշել է, որ պատասխան խաղում իրենք պետք է ոչնչացնեն մրցակցին:

«Արդյունքը վատը չէ, մենք պետք է շարունակենք հավատալ: Առջևում հանդիպում կա մեր խաղադաշտում, որը կանցնի մեր երկրպագուների աջակցության ներքո: «Բերնաբեուն» պետք է մեզ առաջ մղի: Պետք է վերականգնենք մեր ուժերը և մտածենք հաջորդ շաբաթվա մասին, քանի որ բարդ է լինելու: «Յուվենտուսն» ուժեղ թիմ է: Պետք է խաղադաշտ դուրս գանք և ոչնչացնենք մրցակիցն: Սա հավասար պայքար է, և «Ռեալ» պետք է հաղթող դուրս գա: Կարծում եմ՝ մենք կմտնենք եզրափակիչ»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է TVE-ն: