Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելուց առնվազն մեկ շաբաթ առաջ պատգամավորներին ներկայացնել քննարկվելիք օրենսդրական նածխագծերը: «Արտահերթ նստաշրջանները հրավիրելիս բաց ունենք: Պատգամավորներին ուշ են ուղարկվում նախագծերը, և նրանք ծանոթ չեն լինում դրանց»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

 

Աբրահամյանը նաև հանձնարարեց բոլոր գերատեսչությունների մամուլի ծառայությունների ղեկավարներին հանրությանը լայնորեն ներկայացնել ԱԺ-ում քննարկվող նախագծերը:

 

 

«Մենք ունենք բաց, որի մասին ես միշտ խոսել եմ: Օրինակ, վերջերս Ազգային ժողովում ներկայացրեցինք Եկամտահարկի մասին օրենքը: Այն, ինչի մասին օրենքում խոսվում էր, գրված էր, դրա մասին պատգամավորների մի մասն ընդհա նրապես չէր խոսում, կարծես խոսում էին այլ նախագծի մասին: Ես դա կապում եմ երկու խնդրի հետ: Առաջին՝ մենք վատ ենք ներկայացնում, երկրորդ՝ տվյալ պատգամավորը ծանոթ չէ օրենքի նախագծին, այն չի կարդացել: Այդ պատասխանատվությունը ես ցանկանում եմ վերցնել մեզ վրա: Մենք պետք է ճիշտ, բաց, թափանցիկ ներկայացնենք դրանք, որպեսզի պատգամավորներն ընկալեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: