Ամերիկյան Օկլահոմա նահանգում տոռնադոն հարվածել է բնակելի ավտոկցորդների կայանատեղիին, տուժել է 12 մարդ, նրանցից 2-ը ստացել են լուրջ վնասվածքներ: Այս մասին հայտնում է տեղի News OK կայքը:

 

 

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Հարվածը հասել է Օկլահոմա սիթի:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օկլահոմա սիթիում տոռնադոյի սպառնալիքի պատճառով տարհանում են օդանավակայանում գտնվողներին: Կանխատեսվել է 180-250 կմ/ժամ արագությամբ քամի: