ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ռուսաստանցիներին շնորհավորում է Հաղթանակի օրվա առթիվ եւ պատրաստ է Ռուսաստանի հետ շարունակել երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օբամայի՝ Ռուսաստանի հարցերով գլխավոր խորհրդական Սելեստ Ուոլանդերը դա հավաստել է Հայրենական մեծ պատերազմում հա ղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

«Մեր նախագահը եւ ազգային անվտանգության հարցերով նրա օգնականը ինձ խնդրել են ռուս ժողովրդին շնորհավորանք փոխանցել ներկայիս հոբելյանի կապակցությամբ,- ասել է Ուոլանդերը, որն աշխատում է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության ապարատում:- Մեզ համար շատ թանկ են հիշողությունները, երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ժողովուրդները համատեղ հաղթանակի հասան Երկրորդ համաշխարհային պատերազմում: Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը այդ նռումով մոլորության մեջ լինի»: