Դորտմունդի «Բորուսիան» մոտ է «Մայնցի» կիսապաշտպան Յոհանես Գայսին ձեռք բերելուն: Ինչպես տեղեկացնում է Ruhr Nachrichten-ը, կողմերն արդեն համաձայնության են եկել՝ չնայած դորտմունդցիների մամուլի ծառայությունը դեռևս հերքում է այս տեղեկությունը:

 

Հավանական գործարքի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15-20 մլն եվրո:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իր հետ «Մայնցից» մտադիր է դորտմունդյան թիմ բերել մի քանի ֆուտբոլիստի. Գայսը նրանց շարքում էր: Ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: