Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող արտերկրի այլ բարձրաստիճան ղեկավարների հետ Մոսկվայում ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:

 

Հայաստանի և մի շարք այլ երկրների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել Մեծ հայրենականում զոհ գնացածների հիշատակին: Արարողությանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Չինաստանի վարչապետ Սի Ցզինպինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի առաջնորդ Ալմազբեկ Ատամբաևը, այլք:

 

 

Տեղի է ունեցել բարձրաստիճան ղեկավարների արարողակարգային լուսանկումը:

 

 

Կարմիր հրապարակում ռազմական շքերթն ավարտվել է: Դրան մասնակցել են նաև Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: