Եգիպտոսի դատարանը գործի վերանայման ընթացքում երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա երկու որդիներին դատապարտել է 3 տարվա ազատազրկման կոռուպցիայի գործով, փոխանցում է Reuters-ը:

 

 

Խոսքն, այսպես կոչված, «պալատների գործի» մասին է: Քննության վարկածի համաձայն՝ Մուբարաքը և նրա երկու որդիները յուրացրել են 125 միլիոն եգիպտական ֆունտ (մոտ 18 միլիոն դոլար) պետական միջոցներ, որոնք հատկացվել էին նախագահական պալատների վերանորոգման համար:

 

 

Անցած տարվա մայիսին Մուբարաքը «պալատների գործով» դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, իսկ նրա որդիները ստացել էին չորսական տարի ժամկետ, սակայն ավելի ուշ դատավճիռը չեղյալ է հայտարարվել, և գործն ուղարկվել է վերանայման: