Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Հերտային»:

Խաղն ավարտվեց Կլոպի թիմի հաղթանակով` 2:0 հաշվով: Հանդիպման երկու գոլերն էլ հեղինակվեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումներից հետո:

Մեկնարկից 9 րոպե անց Մխիթարյանը արդյունավետ փոխանցում կատարեց Նևեն Սուբոտիչը: Վերջինս բացեց հաշիվը: 47-րդ րոպեին իր արդյունավետ խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը այս անգամ գոլային փոխանցում կատարեց Էրիկ Դուրմին:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» իր ակտիվում ունի 43 միավոր:

 Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: