armchess.am  Մայիսյան տոներին նվիրված արագ շախմատի կանանց միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր Ստեփանակերտում, ավարտվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հաղթանակով:

Մրցաշարի արդյունքները.
1. Դանիելյան Էլինա Հայաստան 6,5
2. Մկրտչյան Լիլիթ Հայաստան 6.
3. Գալոյան Լիլիթ Հայաստան 5,5
4. Աբրահամյան Տաթեւ ԱՄՆ 5,5
5. Կաոիլի Արիանե Ավստրալիա 4,5
6. Կուրսովա Մարիա Հայաստան 4,5
7. Գեւորգյան Մարիա Հայաստան 4.
8. Դոլուխանովա Եվգենյա Ուկրաինա 4.
9. Համբարձումովա Կարինա Ռուսաստան 3.
10. Գաբոյան Սուսաննա Հայաստան 1,5

Տիգրան Ղարամյանը` Լիլում

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Լիլ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 150 մասնակիցների մեջ բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց միջազգային վարպետ Քվենտին Լուասոն (Ֆրանսիա):