Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ նշել է, որ իր թիմը մրցակցին չի վախենում:

«Ռեալը» երբեք չի վախենում, հարգում է մրցակցին, սակայն չի վախենում, Մենք բոլորս գիտենք, թե ինչպես են խաղում իտալական ակումբները: Պետք է հասկանանք, թե ինչպես բացել նրանց պաշտպանությունը և գոլ խփենք»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է El Pais-ը:

Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղում թուրինցիները հաղթել են 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը: