Սեյսմոլոգները մայիսի 12-ին Նեպալում տեղի ունեցած նոր երկրաշարժի մագնիտուդը բարձրացրել են մինչև 7,4, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքին: Ավելի վաղ հաղորդվել էր 7,1 մագնիտուդի մասին:

 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երևանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արևելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա: Հնարավոր ավերածությունների և զոհերի վերաբերալ օպերատիվ տեղեկատվություն չի ստացվել:

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ցնցումներն զգացվել են Հնդկաստանի ամբողջ հյուսիսային մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Դելիում:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8 հազար մարդ: