Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրն իր նախկին թիմին' «Բարսելոնային» զիջելու փաստը:

«Ցանկանում եմ շնորհավորել իմ խաղացողներին, ուրախ եմ նման ակումբ մարզելու համար: Ամեն դեպքում գոհ եմ և ուրախ մեր ցուցադրած խաղի համար: Շնորհավորում եմ «Բարսելոնային», նրանք արժանիորեն դուրս եկան եզրափակիչ: Ամբողջ սրտով հույս ունեմ, որ նրանք եզրափակչում կկարողանան հաղթել:

Իսպանիայի առաջնությունում հաղթանակն ապահովված է: Լուիս Էնրիկեն հիանալի աշխատանք կատարեց: Եզրափակիչը հիանալի կլինի՝ անկախ նրանից մրցակիցը կլինի «Ռեալը», թե «Յուվենտուսը», իսկ Մեսսին հիանալի է, նա նման է Պելեին»,- մարզչի խոսքը մեջբերում է միջազգային մամուլը: