Մայիսի 13-ին, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի փողոցի թիվ 15ա/1 շենքի ետնամասում, Փամբակ գետի ափամերձ ծառից կախված, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 40տ. տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Գր.Նարեկացի փողոցի թիվ 15ա/1 շենքի ետնամասում Փամբակ գետի ափամերձ ծառից կախված Վ. Մ.-ի դին (ծնվ. 1959թ.) իջեցրել և հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: