Դավիթաշեն համայնքի վարչական շրջանի նախկին ղեկավար, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը Դավիթաշեն համայնքում Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջանակներում ելույթ ունեցած տիկնոջը իր կյանքում երկրորդ անգամ էր տեսել. մեկ այդ օրը, մեկ էլ երկու տարի առաջ, երբ տիկինն իր մոտ ընդունելության էր եկել: Այս մասին Արթուր Գևորգյանը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում և ավելացրեց. «Նրա ելույթը ստացվեց մի տեսակ ինքնաբուխ, ակտիվ, բայց դա իր իրավունքն էր, և իր խառնվածքից երևում էր, որ ակտիվ կին է»:

Նշենք, որ տիկնոջ անուն ազգանունը Սիրանույշ Մկրտչյան է, և նա, հիշեցնենք, դիմելով ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին մեջբերել էր իր մանկության մուլտֆիլմերից մեկը՝ «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան», որտեղ Չեբուրաշկան խոսք է ասում. «Мы строили, строили и наконец построили. Ура»: