SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 16-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում բախվել է Հայաստանում Ռումինիայի դեսպանատան հաշվեկշռում գրանցված դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենային, այնուհետև վարորդը և ուղևորը դուրս են եկել ավտոմեքենայից, ցուցաբերել ոչ ադեկվատ վարք և, ըստ ականատեսների, նրանցից մեկն իր ձեռքին ունեցել է ատրճանակ և հայհոյանքներ տալով՝ սպառնացել է, թե բոլորին «կգյուլի» և հետո դիմել է փախուստի:

 

Ըստ տեղեկությունների՝ մեքենան եղել է Mercedes մակնիշի և համարներն էլ եղել են «10 010», սակայն ականատեսները չեն հիշում համարանիշների տառերը: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում