Գերմանիայում երկաթուղու անցման վայրում միմյանց են բախվել գնացքը և բեռնատարը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:

 

 

Վթարի հետևանքով 20 մարդ վիրավորվել է:

 

 

Ինչպես նշվում է, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Գերմանիայի Իբենբյուրեն քաղաքում:

 

 

Դեպքի վայր են մեկնել փրկարարները և բժիշկները: