Բաքվի բանտում գտնվող ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է Ալիևի փաստաբան Ջավադ Ջավադովը:

 

 

Իր պաշտպանյալի հետ հանդիպելու նպատակով բանտ գնացած փաստաբանը չի կարողացել Ինթիգամ Ալիևին տեսնել, քանի որ վերջինս սուր ցավեր ունի մեջքի շրջանում: «Դա շատ մտահոգիչ տեղեկատվություն է: Ես պատրաստվում եմ համապատասխան դիմում ներկայացնել բանտ»,- ասել է Ջավադովը:

 

 

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունից որևէ մեկնաբանություն Ալիևի առողջական վիճակի հետ կապված չի տրվել:

 

 

Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսի 8-ին: Ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանը նրան դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման՝ տնտեսական խարդախություններ անելու հիմնավորմամբ: Իրավապաշտպանը հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրաներն ու հայտարարել, որ դրանք բոլորը քաղաքական հիմք ունեն:

 

 

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Ինթգամ Ալիևին ճանաչել է որպես քաղբանտարկյալ: