armsport.am Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը քննադատել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից հետո առաջինն է հեռացել դաշտից։

«Չես կարող գոլ խփել եւ մոռանալ ամեն ինչի մասին։ Դու պետք է ավելի շատ նվիրվես թիմին»,- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «El Chiringuito»-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալը» երկու խաղի արդյունքով դուրս էր մնացել հետագա պայքարից։