Հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, որ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալից» թիմ վերադառնալու առաջարկ է ստացել, ինչին պորտուգալացի մասնագետը բացասական պատասխան է տվել: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

«Բանն այն է, որ այժմ մադրիդյան ակումբը նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Սովորաբար, այդպես էլ լինում է, երբ «Ռեալը» չի հաղթում: Մադրիդցիները բանակցել է Ռաֆայել Բենիտեսի, Յուրգեն Կլոպի, Խուլեն Լոպետեգիի և Ժոզե Մոուրինյուի հետ, սակայն վերջինս բացասական պատասխան է տվել»,- նշել է Բալագեն:

Հիշեցնենք, որ մրցաշրջանն անհաջող դասավորվեց մադրիդցիների համար: Անչելոտիի թիմը կորցրեց Իսպանիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունը, վաղուց արդեն լքել է Իսպանիայի գավաթի խաղարկությունը, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը զիջել է «Յուվենտուսին»: