Այսօր Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» կհյուրընկալի «Դինամոյին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը պատրաստ է հանդիպմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մանուչարյանը բացակայում էր վնասվածքի պատճառով:

Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին է: