«My Orange» բջջային հավելվածի թարմացված տարբերակը, որն առաջարկում է մի շարք նոր հնարավորություններ՝ հավելվածի օգտատերերի հարմարավետության համար, արդեն հասանելի է Google Play-ում և AppStore-ում: Այսուհետ, «My Orange» բջջային հավելվածի բոլոր օգտատերերը ոչ միայն կարող են ստուգել իրենց հաշվեկշիռը, այլ նաև անմիջապես հավելվածի միջոցով, իրենց բանկային հաշվներից կամ լիցքավորման քարտով, կատարել վճարումներ և լիցքավորել Orange-ի ձայնային ու շարժական ինտերնետ ծառայությունների հաշիվներ:

 

 

Բացի այդ, «My Orange» բջջային հավելվածի նոր տարբերակն Orange-ի բաժանորդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ օգտվել նախընտրած ծառայություններից, այդ թվում՝ Orange Կինո ծառայությունից. Orange Կինո ծառայության էջի միջոցով պատվիրել Orange Կինո ծառայության կոդ , ինչպես նաև ծանոթանալ ընթացիկ ֆիլմերի բովանդակությանը, տեղեկանալ, թե որ կինոթատրոններում են դրանք ցուցադրվում և այլն:

 

 

««My Orange» բջջային հավելվածն արդեն օգնում է Orange-ի ավելի քան 22000 բաժանորդների մատի ընդամենը մեկ հպումով կառավարել իրենց հաշիվները, տեղեկացված լինել նոր ծառայություններից և ապրանքներից, հասանելիություն ունենալ ժամանացային բովանդակությանը: Այսօր ուրախ ենք մեր բաժանորդներին ներկայացնել այս հավելվածի նոր տարբերակը, որը թույլ է տալիս հեշտությամբ վճարել Orange-ի ծառայությունների համար, ինչպես նաև առավել հարմարավետորեն օգտվել դրանցից, այդ թվում՝ մեր հայտնի Orange Կինո ծառայությունից: Սա «My Orange» բջջային հավելվածի չորրորդ թարմացված տարբերակն է, և մենք շարունակելու ենք աշխատել այն առավել օգտակար և հետաքրքիր հնարավորություններով համալրելու ուղղությամբ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

 

Հիշեցնենք, որ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված «My Orange» բջջային հավելվածն իր տեսակի մեջ առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ, ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: «My Orange» հավելվածի չորրորդ թարմացված տարբերակը կարելի է բեռնել Play Store-ում և AppStore-ում: