Հորդանանը հերքել է Սիրիայի մեղադրանքներն իր տարածքում ահաբեկիչներ պատրաստելու վերաբերյալ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին մայիսի 19-ին հայտարարել է Հորդանանի տեղեկատվության նախարար Մուհամմադ ալ Մումանին: «Դամասկոսի մեղադրանքներն իրականության հետ կապ չունեն»,- նշել է նախարարը' ավելացնելով, որ Հորդանանը ցանկանում է Սիրիային տեսնել որպես կայուն ու անվտանգ երկիր, որն ի վիճակի կլինի լուծել իր ներքին հարցերը:

 

 

Հորդանանցի նախարարը Սիրիային կոչ է արել մեղադրանքների փոխարեն ավելի մեծ ջանքեր ներդնել ներքին քաղաքական իրավիճակի կարգավորման համար:

 

 

Ավելի վաղ' մայիսի 18-ին, Դամասկոսը Հորդանանին մեղադրել էր իր տարածքում ահաբեկիչներ պատրաստելու և Սիրիայի տարածք ահաբեկիչներ թողնելու մեջ: Սիրիան ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել Հորդանանի այս գործողություններին: