Կոպենհագենում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի բացումը, որը նախատեսված էր մայիսի 23-ին, հետաձգվել է սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում է դանիական thelocal.dk առցանց թեր­թը:

 

Դա­նիայի մայ­րա­քաղա­քում 9 մետր բարձրու­թյամբ հու­շա­կոթո­ղի բացման հետաձգման պատ­ճա­ռը թուրքա­կան սպառնա­լիքն է:

 

Թուրքիան Կոպենհագենում իր դեսպանի միջոցով խստոր­են դա­տապար­տել է հուշարձա­նի կա­ռու­ցումը: Վան­դա­լական սպառ­նա­լիքի մտավախություն ունենալով՝ Կոպենհագենում Հա­յաս­տա­նի դես­պա­նը՝ Հրա­չյա Աղա­ջանյանը, որո­շել է հե­տաձ­գել հուշակոթողի բացումը: