Հայտարարությունները, թե Հայաստանը Իրանից ավելի էժան գնով գազ ձեռք բերելու հնարավորություն ունի, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին: «Ես նաև պետք է նշեմ, որ այսօր Հայաստանը սահմանի վրա ստանում է տարածաշրջանում ամենաէժան գազը, իսկ Իրանի հետ գազ ստանալու վերաբերյալ բանակցություններ չեն վարվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զախարյանը:

 

 

Նա ընդգծեց, որ Իրանից գազ ներմուծելու հարցով բանակցություններ սկսելը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի գազամատակարարման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագիր և առաջնորդվում է հենց այդ պայմանագրով: