ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում է, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը գտնվում է վերջնական փուլում: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, Երվանդ Զախարյանը նշեց, որ ՀՀ կառավարության և գնորդ կազմակերպության միջև երկար քննարկումներից հետո վերացել են խոչընդոտ հանդիսացող բոլոր հարցերը:

 

 

«Այս պահին գործարքի վերջնական տարբերակը գտվնում է գնորդ հանդիսացող ամերիկյան ընկերության մոտ՝ ստորագրման համար: Մեր տեղեկություններով՝ մոտակա օրերին այդ գործարքին վերջնական համաձայնություն կտրվի, և նրանք կգան Հայաստան՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար»,- հայտնեց Զախարյանը:

 

 

Նա մանրամասնեց, որ վաճառվում է ոչ թե «Որոտան» ՓԲԸ-ն, այլ նրա գույքը: Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե կառավարությունը որոշել է Որոտանի ՀԷԿ-երի համալիրին հանձնել «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի մի մասը՝ Երվանդ Զախարյանը վստահեցրեց, որ նման որոշում կառավարությունը չի կայացրել: