Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Հայաստանում է:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիա, այցի ժամանակ Պլատինին շրջեց ակադեմիայի տարածքով, հետևեց Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականների, ինչպես նաև Ֆուտբոլի ակադեմիայում մարզվող մանկապատանեկան թիմերի մարզումներին, այնուհետև լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների հետ:

ՈւԵՖԱ-ի նախագահը ստորեգրեց գնդակներից մեկի վրա:

«Դուք արդեն հայտնի եք»,- պատանի ֆուտբոլիստներին ասաց Պլատինին:

Նշենք, որ Պլատինիի այցը Երևան կավարտվի վաղը: