Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, երեկ՝ մայիսի 21-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի՝ Ռոբերտ Շտիգլիցի հետ:

«Չորս մենամարտ Շտիգլիցի հետ արդեն շատ է ինձ համար: Այս անգամ պետք է վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլևս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:

Ռոբերտ Շտիգլիցն իր խոսքում շեշտել է, թե մանրամասն ուսումնասիրել է նախորդ երեք մենամարտերը և չի կասկածում՝ այս անգամ ինքն է հաղթելու:

Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում:

Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: