Սաուդյան Արաբիայում ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 21 մարդու, փոխանցում է vesti.ru-ն:

 

 

Նախօրեին երկրի արևելքում շիական մզկիթի ռմբակոծության պատասխանատվությունը ստանձնել են ԻԼԻՊ-ի գրոհայինները:

 

 

Մինչդեռ, Իրաքում և Սիրիայում գրոհայինները շարունակում են հարձակումները: Բաղդադում, տեղական իշխանությունները կոչ են արել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին փոխել ռազմավարությունը: