Հայաստանի քաղաքացին` 32-ամյա Արտյոմ Խաչատրյանը, հետախուզման մեջ է Սլավուտիչի քաղաքային խորհրդի պատգամավորի վրա հարձակման կասկածանքով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:

 

Նշվում է, որ տուժածը գլխի հրազենային վնասվածքով և ուղեղի ցնցումով հոսպիտալացվել է Կիևի մարզային հիվանդանոց: Բժիշկների խոսքերով'դրությունը կայուն է:

 

Ոստիկանությունում հայտնել են, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում կասկածյալի տեղը պարզելու և նրան ձերբակալելու շուրջ:

 

Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել: