armsport.am Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Էկվադորի հավաքականի կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան հնարավոր է տեղափոխվի իսպանական «Վալենսիա»։ Այդ մասին տեղեկացնում է «Daily Mirror»-ը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունյանցիները պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել 9 մլն եվրոյի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում Վալենսիան 34 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։