Այսօր լրանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախագահության 1-ամյակը: Անցյալ տարի այս օրը Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել, փոխանցում է korrespondent.net-ը:

 

Ընտրություններին մասնակցում էր 20 թեկնածու:

 

Ինչպես հաղորդվում էր նախկինում՝ Պորոշենկոն իր քարոզարշավի համար ծախսել է 96,475 մլն գրիվնա: Այդ ամբողջ գումարը նախագահի անձնական միջոցներից է, ասվում էր նախընտրական հիմնադրամի մասին զեկույցում: