ffa.am Հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)
Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)
Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Գևորգ Ղազարյան «Կերկիրա» (Հունաստան)
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)
Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Ռումյան Հովսեփյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «Լոկոմոտիվ» (Տաշքենդ, Ուզբեկստան)

Ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների վերջնական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: