Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի աշխատակից Մոնիկա Մխիթարյանին՝ սիրելի մայրիկի և տատիկի՝ տիկին Լիդիայի մահվան կապակցությամբ, և իր զորակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին, մերձավորներին և բարեկամներին:

Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, մայիսի 26-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ վաղը, մայիսի 27-ին, ժամը 14:00-ին, նույն տեղից: