Բժիշկների միջազգային կոլեկտիվը շաքարախտով հիվանդների օրգանիզմում հայտնաբերել Է սպիտակուց, որի ավելցուկը և սխալ աշխատանքը հանգեցնում Է կուրության առաջացման, և հաջողությամբ ճնշել Է դրա աշխատանքը փորձանոթում մկների աչքի ցանցաթաղանթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հոդվածում որը հրապարակվել Է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում:

 

 

Շաքարախտի զարգացումն ուղեկցվում Է օրգանիզմի աշխատանքի բազմաթիվ խախտումներով, որոնք վերաբերում են նաևանոթների աճին և գործելուն: Դրանց աշխատանքում թերությունները շատ հաճախ հանգեցնում են շաքարախտային ռետինոպատիայի՝ աչքերի ցանցաթաղանթի քայքայման՝ այնտեղ ձևախեղված և «ծակծկված» մազանոթների հայտնվելու պատճառով, որոնցից արյունը լցվում Է աչքերը: Միացյալ Նահագների Աչքի ինստիտուտի տվյալներով՝ շաքարախտավորների մոտավորապես կեսը տառապում Է այդ հիվանդությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: