ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու Միացյալ Նահանգների հանձնառությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում' Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ տարածված շնորհավորական տեքստում:

 

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու շարունակական ջանքերին, պայքարում է անդրազգային սպառնալիքների դեմ և առաջ է տանում օրենքի գերակայությունը»,­ նշվում է հայտարարության մեջ: ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով ադրբեջանցիներին հանրապետության տոնի առթիվ, գնահատել է եվրոպական էներգիայի դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ունեցած դերը: