Երկարատև ծանր հիվանդությունից հետո մայիսի 27-ին կյանքից հեռացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:

 

Արծվին Բաղրամյանի մահը վշտացրել է նաև նրա գործընկերներին: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կյանքից հեռացավ Արծվին Բաղրամյանը՝ մեր ավագ ու միևնույն ժամանակ ամենաերիտասարդ ընկերը։ Մարդ, ով մինչև կյանքի ամենավերջին օրը սիրով ու նվիրումով ծառայեց իր երկրին ու պետությանը։ Մարդ, ով կարողացել էր համատեղել անհամատեղելին' պրոֆեսիոնալին, պաշտոնյային և շրջապատում հարգանք ու սեր վայելող ընկերոջը։ Նա այն եզակիներից էր, ում սիրում էին բոլորը»: