Դորտմունդի «Բորուսիայի» կազմը համալրել է նոր կիսապաշտպան: Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում Bild-ը, Գերմանիայի մինչև 20 տարեկանների հավաքականի և «Մյունխեն-1860»-ի ֆուտբոլիստ Յուլիան Վայգլը կարիերան կշարունակի դորտմունդյան թիմում:

Ըստ պարբերականի՝ ֆուտբոլիստն արդեն ստորագրել է պայմանագիրը:

«Բորուսիան» ֆուտբոլիստի համար կվճարի 2,5 մլն եվրո: Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Տոտենհեմը» և Միլանի «Ինտերը»:

Ավելի վաղ դորտմունդյան թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել էր, որ ամռանը ակումբը կլքի Իլքայ Գյունդողանը: