Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը մայիսյան հաղթանակները համարում է հայ ժողովրդի հետագա հաղթանակների նախադրյալը: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մովսես Հակոբյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդն արդեն ապացուցել է, որ հաղթում է, երբ պայքարում է:

 

 

«Տոն օր է, ոգևորված ենք, հպարտ ենք, որ հաղթել ենք ճակատամարտում, և մեր առաջին Հանրապետությունն է ստեղծվել: Այդ հաղթանակը նախադրյալ էր մեր հետագա հաղթանակների համար: Հայաստանի և Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ երբ պայքարում է, հաղթում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Հակոբյանը:

 

 

Նա չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ անդամ դառնալ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո: ԼՂՀ ՊԲ հրամանատարը միսյն ընդգծեց, որ ԼՂ հիմնահարցը լոեւծելու է հենց Արցախի ժողովուրդը, որն արդեն մեկ անգամ արել է դա: