Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրություն է ցուցաբերում «Լիվերպուլի» նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, անգլիական ակումբի ղեկավարության համար Կլոպը համարվում է առաջնային տարբերակ:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, հավանաբար, անգլիական ակումբը կլքի առաջիկայում:

Նշենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բորուսիա» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը վերջինը կլինի Կլոպի համար դորտմունդյան թիմում:

Կլոպը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 2008 թվականին: Ակումբի հետ Կլոպը 2 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր և Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր: