«Վրաստանը չունի նման շքեղություն նույն կախարդված շրջանով անցնելու համար, որպեսզի մի կառավարությունը փոխարինի մյուսին և ձերբակալի հին կառավարությանը»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ վրացական Զուգդիդի քաղաքում անցկացված հանրահավաքի մասնակիցների հետ տեսակապի ժամանակ: Այս մասին գրում է apsny.ge-ն:

 

«Մենք շատ բան ենք սկսել Սամեգրելոյում, սակայն այնտեղ գրեթե ամեն ինչ կրիայի քայլերով է առաջ գնում: Կարծես՝ ինչ-որ մեկը կանխամտածված կանգնեցրել է Սամեգրելոն, դադարի վրա է դրել նրա ապագա հեռանկարը: Հետևաբար, ամեն ինչ իր հունի վրա դնելն ինձ համար ինչ-որ մեկին ուղղված ռևանշ չէ: Ես ուղիղ հայտարարում եմ՝ որքան էլ մենք չարացած լինենք, ինչ անարդարության էլ որ բախվենք, մենք ոչ մի դեպքում չպետք է անցկացնենք որևէ արյունալի հետապնդում»,- ասել է Սաակաշվիլին:

 

Սաակաշվիլիի կողմնակիցների ակցիան՝ «Միշա, դու պետք ես Վրաստանին» կարգախոսի ներքո, անցկացվել է մայիսի 28-ին Զուգդիդի քաղաքում: