Ազգությամբ հայ շախմատիստը նվաճել է Ֆինլանդիայի շախմատի չեմպիոնի կոչումը:

Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը Կալայոկի քաղաքում անցկացված Ֆինլանդիայի առաջնությունում 10 հնարավորից վաստակել է 9 միավոր եւ նվաճել երկրի 2015 թ. չեմպիոնի կոչումը: Հակոբովը երկու միավորով առաջ է անցել մոտակա մրցակցից' միջազգային վարպետ Սամպսա Նիիստիից:

Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան: