Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է լքել թիմը: Այս մասին տեղեկացնում է իսպանական Don Balon պարբերականը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հարձակվողի հնարավոր հեռանալու համար կան տարբեր պատճառներ:

Ռոնալդուին դուր չի եկել այն, թե ինչպես վարվեց թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Կարլո Անչելոտիի հետ: Պերեսն Անչելոտիին հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից՝ մրցաշրջանում ցուցադրած անբավարար արդյունքի համար:

Բացի այդ, պորտուգալացին այնքան էլ ջերմ հարաբերություններ չունի ակումբի նախագահի հետ: Ռոնալդուին դուր չի գալիս նաև ակումբի ղեկավարության ջերմ վերաբերմունքը «Ռեալի» մյուս ֆուտբոլիստի՝ Գարեթ Բեյլի նկատմամբ և Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ աշխատելու տարբերակը:

Հարձակվողի պայմանագիրն «Արաքյական ակումբի» հետ ավարտվում է 2018 թվականին: Նրա ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: