«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսին» և նշել, որ մրցակիցը շատ ուժեղ է և նրանց կազմում մասնավորապես առանձնացրել է Կարլոս Տևեսին:

«Գիտենք՝ մեզ համար հեշտ չի լինելու, սակայն հնարավորություն ունենք կրկին հաղթելու այս մրցաշարում: Սրա հետ կապված հույսեր ունենք: Խաղալու ենք ուժեղ մրցակցի դեմ: «Յուվենտուսը» հիանալի ֆիզիկական պատրաստվածություն ունի և, բացի այդ, իր կազմում ունի Կարլոս Տևեսի նման ուժեղ ֆուտբոլիստի: Եզրափակիչ խաղում ամեն ինչ կարող է պատահել, սակայն մենք խաղին պատրաստվում ենք այնպես, ինչպես արել ենք դա նախկնում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին, Բեռլինում: