Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են խզել պայմանագիրը:

Մասնագետը մոսկովյան թիմը գլխավորում էր անցյալ տարվա հունիսից:

Ակումբը շնորհակալություն է հայտնել Յակինին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել:

Նոր գլխավոր մարզչի նշանակման մասին որոշումը կկայացվի առաջիկայում:

Նշենք, որ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է: