Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց դեմ կպայքարեն Դորտմունդի «Բուրուսիան» և «Վոլֆսբուրգը»:

Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է դորտմունդյան թիմին, ում հաղթանակի գործակիցը 2.10 է, «Վոլֆսբուրգի» հաղթանակի հավանականությունն ունի 3.30 գործակիցը, ոչ-ոքին՝ 3.50:

Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:00-ին: