Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում Գրոզնիի «Թերեկը» հյուրընկալեց Եկատերինբուրգի «Ուրալին»:

Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Ռոման Եմելյանովը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:

Երկու րոպե անց Սպարտակ Գոգնիևը հավասարեցրեց հաշիվը՝ գրավելով մրցակցի դարպասը:

Առաջին խաղակեսի ավարտին՝ 45-րդ րոպեին, Վլադիմիր Խոզինն առաջ մղեց հյուրերին:

Հանդիպման 89-րդ րոպեին Սերգեյ Սերչենկովը դարձավ գոլի հեղինակ և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:3

Նշենք, որ խաղի 83-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Տերեկի» խաղացող Ռիվան Ուցիևը՝ ստանալով կարմիր քարտ:

Հիշեցնենք, որ հանդիպմանը վնասվածքի պատճառով բացակայում էր Էդգար Մանուչարյանը: